Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու Չեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը 

Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձի առթիվ կատարվել է Հայրապետական մաղթանք

Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 8-ին նշվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագիչն է եղել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց կաթողիկոսը, ուղեկցությամբ Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, թեմակալ առաջնորդների և Հայ Եկեղեցու բարերարների, հանդիսավոր թափորով առաջնորդվել է Մայր Տաճար:

Նորին Սրբության օծման և գահակալության 16-րդ տարեդարձի բերկրալից օրվա առիթով' հավատացյալների երկրպագության համար, Մայր Տաճար էր բերվել Մայր Աթոռում պահվող Սկևռայի հռչակավոր մասնատուփի կրկնօրինակը, որում ափոփոված են համաքրիստոնեական և հայ 15 սրբերի մասունքներ:

Հավարտ Պատարագի արարողության' Խաժակ Սրբազանն Իջման Ս. Սեղանի առջև քարոզ ասաց՝ անդրադառնալով օրվա խորհրդին: «Ս. Պատարագին բերած մասնակցությամբ մենք' Հայ Եկեղեցու զավակներս, առիթ ենք ունենում մեր գոհաբանությունը, մեր երախտագիտությունը հայտնելու մեր Տիրոջը' իր շնորհած բոլոր բարիքների համար: Մենք այս Սրբություն սրբոցում' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեր երախտագիտությունն ենք հայտնում Աստծուն, որ մեզ առիթ է ընծայում հայ ժողովրդի մշակութային ժառանգության' Ս. Էջմիածնի' հավերժական ակունքի այս սրբազան խորանների առջև հավա քված' աղոթելու Ամենայն Հայոց Հայրապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձի առիթով:

Ոչ միայն աղոթելու, այլև մեր երախտագիտությունը, շնորհակալությունն ու շնորհավորանքները հայտնելու Վեհափառ Հայրապետին անցնող 16 տարիների ընթացքին արձանագրված բազում-բազում իրագործումների համար, որոնց շնորհիվ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին' այս օրերին առավել զորացած, Հայաստանում և ի սփյուռս աշխարհի շարունակում է իր առաքելությունը:

Աղոթքի և հոգևոր խորհրդածության այս պահին մենք' Հայ Եկեղեցու զավակներս, վերհիշում ենք այն իրողությունը, որ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը իր խորքով նախևառաջ քրիստոնեական է և իր էությամբ' հիմնված, հաստատված է պատմական երկու հրաշալի երևույթների հիման վրա:

Առաջինը, որ տեղի ունեցավ Բեթղեհեմի խոնարհ մսուրի մեջ, երբ' ավելի քան երկու հազար տարիներ առաջ, Աստծու Միածին Որդին ծնունդ առավ' փրկելու ամբողջ աշխարհը: Այդ հրաշալի եղելությունը փոխեց համայն մարդկության պատմությունը, իսկ երկրորդը տեղի ունեցավ ճիշտ այստեղ: 1714 տարի առաջ, երբ Քրիստոս Լուսավորչի տեսիլքով հայտնվեց համայն հայության հոգևոր կենտրոնում, հայն ուխտեց հետևել և աշակերտել Քրիստոսին' իբրև Տեր և փրկիչ, իբրև ճանապարհ և ճշմարտություն ունենալով Միածնին: Ազգի և Քրիստոսի հավատքի միավորումը, միասնկանությունը ծնունդ տվեց հայ քրիստոնյա մշակույթին: Այն հարուստ մշակույթին, որ, փառք Աստծո, մենք' հայ ժողովրդի զավակներս, վայելում ենք մինչև այսօր:

Մեր ավանդության մեջ հոկտեմբեր ամիսը մենք հռչակում ենք հայ մշակույթի ամիս, քանի որ, ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի, հոկտեմբեր ամսին տոնախմբում ենք մեր Եկեղեցու ամենից կարևոր տոներից մեկը' Սրբոց Թարգմանչաց տոնը: Հիշում ենք Մեսրոպ Մաշտոցին, որ այդ օրերի Կաթողիկոս Ս. Սահակի ջանքերով ու քաջալերանքով կատարեց հայոց պատմության ամենից կարևոր գյուտը' հայ այբուբենի արարումը: Ս. Մեսրոպ Մաշտոցն իր շուրջը համախմբեց երիտասարդ հայ հոգևորականներին, վարդապետներին' թարգմանչաց այդ սքանչելի խումբը: Եվ հենց այդ սերունդն էր, որ Աստծո խոսքը' Աստվածաշունչը, վեր ածեց հայերենի: Այդ օրերը' 5-րդ դարի սկզբնական շրջանը, մեր պատմության ամենաճակատագրական, քաղաքական իմաստով ամենից դժվարինն էին: Հայաստանը բաժանված էր, և արտաքին ուժերի դեմ հայ ժողովուրդը չուներ միասնական ուժ, որ կարողանար պայքարել:

Ահավասաիկ, այդպիսի ճակատագրական պահին Մեսրոպ Վարդապետը, իր շուրջը հավաքելով թարգմանիչ վարդապետների սերունդը, ստեղծեց հայոց պատմության կարևորագույն շրջանը' Ոսկեդարը, որի միջոցով հայը ոչ միայն հոգևոր, այլ նաև ազգային իմաստով կարողացավ զգալ միասնականությունը: Ոսկեդարի ճանապարհով հայի համար սեփական ինքնությունը հստակ դարձավ' հիմնված Քրիստոսի հավատքի և ազգային կյանքի գիտակցության վրա: Քրիստոս, հավատքը, Հայրենիքը, ազգը և ազգային գիտակցությունը միավորվելով' կազմեցին հայոց ինքնությունը: Այդ ոգին է, որ 5-րդ դարում ուժ տվեÖ Մեծ Զորավար Վարդանին, Ղևոնդ Քահանային և իրենց հետևող հայ ժողովրդի զավակներին պարսից հսկայական բանակաին ասելու' «մեր հավատքից ոչ մի ուժ մեզ չի կարող բաժանել»:

Այս հայտարարության հիմքը հայ ժողովրդի ինքնության գիտակցությունից է բխում, և Հայ Եկեղեցու ճանապարհով Ոսկեդարի այդ առաքելությունը շարունակական մնաց մեր ժողովրդի կյանքից ներս' և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Իսկ Հայ Եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսության ղեկավարությամբ և առաջնորդությամբ, մնաց ռահվիրան ու առաջնորդը' պահելու և պահապանելու այդ ոգին», - նշել է պատարագիչ Սրբազանն իր խոսքում:

Հանուն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության իր շնորհավորանքի խոսքն ուղղելով Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին՝ Սրբազան Հայրը մասնավորաբար հավելել է. «Վեհափա՛ռ Տեր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք' Գրիգոր Լուսավորչի և մեր երջանկահիշատակ Հայրապետների արժանավոր հաջորդը, անցնող 16 տարիների ընթացքում շարունակում եք այդ առաքելությունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես Ձեր իմաստությամբ, տեսիլքով ու անձանձրույթ աշխատանքով հարատևորեն այստեղ' Մայր Աթոռում, Հայաստանում, Սփյուռքում ամբողջանում են այն սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիվ ՄեսրոÕ º Մաշտոցի ոգին' ոսկեդարի հայոց ինքնությունը, մեր օրերում շարունակվում է հայ ժողովրդի կյանքից ներս:

Բնականաբար, մենք գիտենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մեր ժողովրդի առջև ծանրացել են բազամաթիվ դժվարություններ ու մարտահրավերներ: Եվ Դուք, Վեհափա՛ռ Տեր, Ձեր հարատևությամբ ու Ձեր խորունկ իմաստությամբ, ջանասեր աշխատասիրությամբ ձգտում եք Հայ Եկեղեցու սպասավորներիս ցույց տալ' ինչպես հաղթահարել առկա դժվարությունները' Հայ Եկեղեցին Հայաստանում և ի սփյուռս աշխարհի առաջնորդելով ավելի զորացման և առաքելության առավել աշխուժացած տարածման՝ մանավանդ մեր երիտասարդ սերնդի կյանքից ներս:

...Վեհափա՛ռ Տեր, Ձեր գահակալության 16-րդ տարեդարձի առիթով մենք բոլորս աղոթում ենք Ձեզ համար, որպեսզի Տերը Ձեզ ամուր և զորավոր պահի և Ձեր այդ հարատևությունը մշտապես մնա Ձեր մեջ, և այդ ոգով շարունակեք առաջնորդել Հայ Եկեղեցին»:

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվել է Հայրապետական մաղթանքի արարողությունը, որի ընթացքում ներկաներն աղոթել են Ամենայն Հայոց կաթողիկոսության անսասանության և պայծառության ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի կյանքի արևշատության և արգասավոր հովվապետության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ամենադիտված