ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում ռելսերից դուրս Է ընկել նավթ փոխադրող գնացքը
ԱՄՆ
ԱՄՆ-ում ռելսերից դուրս Է եկել նավթ փոխադրող գնացքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AP-ին: Գործակալության տվյալներով՝ վթարվել Է տասը վագոն: Միջադեպը տեղի Է ունեցել Վիսկոնսինի նահանգի Ուոթերթաուն քաղաքի շրջանում: Նշվում Է, որ երկաթգծի այն հապվածում, որտեղ տեղի Է ունեցել վթարը, վերջերս կատարվու մ Էին նորոգման աշխատանքներ: Զոհերի մասին չի հաղորդվում: Տարահանվել են մերձակա 35 տների բնակիչները: Պատահարի վայրում աշխատում են ոստիկանությունը եւ փրկարար ծառայությունները:
Վերջին երկու օրվա ընթացքում այդ նահանգում սա բեռնատար գնացքի հետ կապված արդեն երկրորդ արտակարգ պատահարն Է: Նախօրյակին Ալմա քաղաքի շրջանում ռելսերից դուրս Է եկել Էթանոլ տեղափոխող շարժակազմի ավելի քան 30 վագոն: Վթարի հետեւանքով տեղի Է ուեցել ավելի քան 75 հազար լիտր սպիրտի արտահոս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)