Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը չպետք է վերածվի հակամարտության
Քաղաքական
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շտաբը իր գործողությունները համակարգում է «Հանրապետական» կուսակցության «Այո»-ի շտաբի հետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում' հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Մենք քարոզելու ենք, որ մեր բնակչությունը դեկտեմբերի 6-ին «Այո» ասի Սահմանադրական փոփոխություններին: «ՍԻՄ» կուսակցության Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շտաբը, որը ղեկավարում է կուսակցության փոխնախագահ Արտակ Գրիգորյանը, Հայաստանի բոլոր մարզերում ունի իր բաժանմունքները»,-նշեց նա ' հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը առաջարկություն է, տեսալական է մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ, որը ոչ մի դեպքում չպետք է վերածվի «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցների հակամարտության:
Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատի գործողություններին' Հայկ Բաբուխանյանն ասաց հետևյալը. «Ես կցանկանայի, որ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում մեր ընդդիմախոսները ներկայացնեին հիմնավորված փաստարկներ: Մենք համոզված ենք, որ երկու կողմերի միջև պետք է ծավալվի առարկայական և փաստարկված բանավեճ»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից