Հայաստանը ներկայացնող բռնքամարտիկները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Անապայում ավարտվեց կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 12 մարզիկներից միայն 3-ին հաջողվեց մեդալ նվաճել: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան:
42 կգ քաշային Արթուր Շահբազյանը և 59 կգ Կարեն Ստեփանյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 40 կգ քաշային Սարգիս Սարգսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Արթուրը եզրափակչում 3:0 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Բորիս Կարիբյանին, իսկ Կարենը նույն հաշվով զիջեց ռուս Յարոսլավ Բեզսոլովին:
Հիշեցնենք, որ Սարգիսը կիսաեզրափակիչում պարտվել էր ռուս Նիկիտա Ռեբրովին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու