Հաճելի էր տեսնել` ինչ վստահությամբ և խիզախությամբ էին խաղում տղաները. Տուխել
Սպորտ
Գեղեցիկ գոլեր հեղինակեցինք, սակայն, ցավոք, մեր սեփական անհամաձայնությունը հանգեցրեց երկու բաց թողած գոլի: Այս մասին «Շալկեի» դեմ խաղից հետո հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Մինչև եզրափակիչ սուլիչը ես զգում էի, թե ինչ է դերբին: Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը, հանգիստ էինք և համբերատար: Գեղեցիկ գոլեր հեղինակեցինք, սակայն, ցավոք, մեր սեփական անհամաձայնությունը հանգեցրեց երկու բաց թողած գոլի: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք հասկանում, թե երբ պետք է ավելացնենք խաղի տեմպը: Պաշտպանությունում լավ էինք հանդես գալիս և ունեցանք շատ գոլային պահեր: Այդ ընթացքում կարող էինք 4-րդ գոլը խփել, սակայն երբ մրցակիցը կրճատեց հաշվի տարբերությունը, դա մի փոքր այլ խաղ էր արդեն: Մենք չափից շատ հարգանք էինք ցույց տալիս «Շալկեի» հարձակման գծին և ինքներս կորցրինք մեր ուժերը հարձակման գծում: Հատկանշական եմ համարում վերջին 10-15 րոպեները, հաճելի էր տեսնել, թե ինչ վստահությամբ և խիզախությամբ էին խաղում տղաները: Ավելացրած 4 րոպի ընթացքում մրցակցին ոչ մի հնարավորություն չտվինք: Թիմս գովասանքի է արժանի»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ դորտմուդցիները հաղթել են 3:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու