Հայ մարզիկները` սամբոյի աշխարհի առաջնությունում
Սպորտ
Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում նոյեմբերի 12-16-ը կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանը:
Հայաստանի հավաքականի ներկայիս կազմում ընդգրկված են աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը և այլք:
Մեր պատվիրակությունը' Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ, մրցավայր կմեկնի նոյեմբերի 11-ին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու