Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Աշխարհահռչակ «Նիլսեն Ադմոսֆեր»-ի ներկայացուցիչ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը բացառիկ կարգով կիրականացնի հայաստանյան հեռուստալսարանի չափումները (տեսանյութ)

Հայաստան

2016թ. հունվարի 1-ից հայաստանյան մեդիա ոլորտում իր գործունեությունն է սկսելու հեռուստալսարանի չափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը, որը կլինի հեղինակավոր «Նիլսեն Ադմոսֆեր»-ի հայաստանյան ներկայացուցիչը: Այս մասին հայտնի դարձավ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության ներկայացման միջոցառմանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին՝ Երևանում: Նշենք, որ «Նիլսեն Ադմոսֆեր» ընկերությունն ընդգրկված է աշխարհահռչակ «Նիլսեն Գրուպ»-ի կազմում, որը գրանցած արդյունքներով և ցուցանիշներով համաշխարհային առաջատարն է հեռուստալսարանի չափումներ իրականացնող ընկերությունների շարքում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կառավարող գործընկեր Արման Վարդանյանը, ով նաև «Նիլսեն Ադմոսֆեր» միջազգային հեղինակավոր ընկերության՝ Արևելյան Եվրոպայի գծով խորհրդատուն է, խոսելով Հայաստանում հեռուստալսարանի չափումներ կատարող ընկերությունների, ոլորտի ձևավորման, կայացման և զարգացման հեռանկարների մասին:

«2003թ. Հայաստանում հեռուստալսարանի չափումներ կատարող ընկերության հիմնումը հեղափոխական քայլ էր այս ոլորտի համար. դա տեղի ունեցավ Վրաստանի հետ զուգահեռ, իսկ Ադրբեջանում հեռուստալսարանի չափումներն անհամեմատ ավելի ուշ սկսվեցին: Այդ ընկերության շնորհիվ հայաստանյան գովազդային շուկան համալրվեց միջազգային մի շարք ապրանքանիշներով և շուկան մեծ քայլ կատարեց դեպի առաջ։

2007թ. Հայաստանում մեր կողմից հիմնադրվեց «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որն աշխատում էր եվրոպական խոշորագույն հետազոտական ընկերության՝ GFK-ի արտոնագրով: 2007թ. մենք դարձանք 70 երկրում գործող, մեդիաուսումնասիրություններ իրականացնող շուրջ 130 ընկերություններից բաղկացած ընտանիքի լիարժեք անդամ:

Ինչպես տեղյակ եք, 2016թ. Հայաստանում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը: Այդ պատճառով մենք նոր կապեր հաստատեցինք ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ՝ տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով»,- նշեց Արման Վարդանյանը և հավելեց,- «փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ չկա հեղինակավոր հեռուստաչափող ընկերություն, միջազգային ընկերությունների գովազդային բյուջեները հատկացվում են լավագույն դեպքում մնացորդային սկզբունքով, իսկ վատագույն դեպքում ընդհանրապես չեն հատկացվում»։

«Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության խորհրդի նախագահ Թերեզա Շիմեչկովան նշեց, որ ուրախ է համագործակցության համար և բարձր է գնահատում հայաստանյան մեդիա շուկայի պատրաստականությունը՝ նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից լիովին օգտվելու առումով:

«Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության խորհրդի փոխնախագահ Միխալ Յորդանն էլ իր հերթին հայտնեց, որ իրենք աշխատում են աշխարհի մեծ թվով երկրներում և կարևորում են հատկապես Հայաստանում իրենց ներկայացվածության փաստը:

«Ադմոսֆեր Արմենիա» ընկերության տնային տնտեսությունների ուսումնասիրության բաժնի ղեկավար Բագրատ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջազգային մեթոդաբանության չափորոշիչներով ընտրված 350 տնային տնտեսություններում տեղադրված հեռուսացույցներին կցվելու են չափիչ սարքեր, որոնք հնարավորություն կտան ամենօրյա ռեժիմով ստանալ տեղեկատվություն՝ տարբեր սեռի, տարիքի, կրթության և այլ սոցիալ-տնտեսական բնութագրիչներով օժտված անհատների և տնային տնտեսությունների մասին:

IPM անկախ հետազոտական ընկերությունը ներկայացրեց 2015թ. անցկացված հիմնադիր ուսումնասիրության տվյալները, որոնց հիման վրա ձևավորվելու է հեռուստալսարանի ուսումնասիրության ընտրանքը:

Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ նոր տեխնոլոգիաների մեթոդաբանության և վերլուծական գործիքների վերաբերյալ:

Տեսանյութը՝ ArmeniaTV-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված