Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև սեպտեմբերի 7-ին ձեռք բերված համաձայնություններն իրականացվում են
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև սեպտեմբերի 7-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները իրականացվում են: ՀՀ արտգործնախարարությունում կայացած ասուլիսին այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք դիտարկեցինք երկու նախագահների սեպտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ստորագրված համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք գուցե ոչ այնքան արագ, որքան կցանկանայինք, բայց կատարվում են: Երկկողմ համագործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ համագործակցության բոլոր ոլորտներում»,-նշեց նա:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին