Պատգամավորները հարգեցին ավտոբուսի վթարի և ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների հիշատակը
Հայաստան
Ազգային ժողովում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Տուլայում հայկական ավտոբուսի վթարի և Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների հիշատակը: Այդ առաջարկով ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հանդես եկավ Գալուստ Սահակյանը:
«Հարգելի պատգամավորներ, տեղյակ եք, որ Ռուսաստանի Տուլայի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարի և Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են մեր հայրենակիցները, կան վիրավորներ: Անդառնալի կորստի կապակցությամբ Ազգային ժողովի անունից մեր ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում՝ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ նախագահը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից