Ադրբեջանի ԶՈՒ կողմից բացված կրակահերթը նպատակաուղղված ագրեսիա է Հայաստանի նկատմամբ. ռազմական փորձագետ
Իրավունք
Դովեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից բացած կրակահերթը նպատակաուղղված ագրեսիա է Հայաստանի նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Պատերազմից հետո հյուսիս-արևելյան գծում որևէ բան չի փոխվել, և այնտեղ կանգնող զինվորն արդեն հստակ գիտի, թե ինչի վրա է կրակում: Այն, որ այդ դեպքերը տեղի են ունենում ցեղասպանության օրը, լրացուցիչ ցինիզմ է նրանց կողմից»,- ասաց նա:
Նրա կարծիքով, սա արվում է նրա համար, որ Ալիևին պետք է լարվածություն ստեղծել սահմանի վրա, իսկ իրավիճակի անընդհատ ապակայունացումը, ըստ ադրբեջանցիների, օգնում է վառ պահել թշնամու կերպարը: Ըստ Ջամալյանի՝ Ադրբեջանի նպատակը նաև բնակիչների շրջանում խուճապ առաջացնելն է, սակայն, ինչպես նշեց ռազմական փորձագետը, Դովեղ գյուղում որևէ խուճապ չի գրանցվել, որովհետև տեղի բնակչությունը միշտ պատրաստ է պաշտպանելու իր սահմանը:
«Մանկապարտեզը ռազմական առումով երբեք չի կարող լինել վտանգավոր օբյեկտ: Ինչքան էլ նրանք լռեն իրենց կորուստների մասին, ժողովրդից դա թաքցնել չի ստացվի: Նրանք ավելի մեծ կորուստներ են կրում յուրաքանչյուր նման դեպքից հետո: Եթե վաղը ադրբեջանական լրահոսում հայտնվեն տեղեկություններ, որ օձը մեկին կծել է, մյուսին կայծակը խփել, իմացեք, որ դա մեր զինվորների աշխատանքի արդյունքն է»,-վստահեցրեց նա:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում