Սուրճի սիրահարները սպառնացել են բոյկոտել Starbucks ցանցը կարմիր գավաթների պատճառով
Այլ
ԱՄՆ-ում սուրճի սիրահարները Starbucks սրճարանների ցանցին բոյկոտով են սպառնացել այն բանից հետո, երբ նա Ամանորի տոների նախաշեմին հասարակ կարմիր գավաթներ է թողարկել՝ առանց հիշատակելու Սբ.Ծնունդը (Christmas) կամ նրա խորհրդանշանը, ինչը ոմանք որակել են որպես հավատացյալների զգացմունքների վիրավորում եւ «պատերազմ՝ Սբ.Ծնունդի դեմ»:
Starbucks-ից դժգոհություն են հայտնել բազմաթիվ ինտերնետ-օգտատերեր, ովքեր հայտարարել են, որ այլեւս սուրճ չեն գնի ցանցից:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, մի կողմ չի մնացել նաեւ ամերիկացի բիզնեսմեն, ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, որն առաջարկել է բոյկոտել ցանցը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից