AS. Ռամոսը կմասնակցի «Բարսելոնայի» դեմ խաղին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխո Ռամոսը, չնայած ձախ ուսի վնասվածքին, կմասնակցի Պրիմերայի 12-րդ տուրի շրջանակներում կայանալիք կլասիկոյին:
Նոյեմբերի 21-ին կայանալիք խաղից հետո 29-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի, տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում̀ «Սևիլիայի» դեմ խաղում, հետադարձ հարվածով գոլ հեղինակելուց հետո ֆուտբոլիստը անհաջող ընկել էր և փոխարինվել:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստը բաց կթողնի 6 շաբաթ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու