ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները 

Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ դատապարտյալներին բանտից ազատելու վերաբերյալ

Իրավունք

ՀՀ Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որում անդրադառնում է վերջին շրջանում առանձին լրատվության միջոցներով տարածված այն տեղեկություններին, թե ՀՀ դատախազությունը կալանքից ազատում է տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կամ դատապարտյալների:

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին շրջանում առանձին լրատվության միջոցներով սպրդում են տեղեկություններ, թե ՀՀ դատախազությունը կալանքից ազատում է տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կամ դատապարտյալների: Կարծում ենք' այդօրինակ տեղեկություններ տարածող քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները քաջածանոթ են ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով ՀՀ դատախազությանը վերապահված լիազորություններին, որոնց թվում է՝ հսկողության իրականացումը հետաքննության և նախաքննության օրինականության, ինչպես նաեւ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

Բնականաբար հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս առանձին քրեական գործերով դատախազների կողմից ցուցումներ տրվում են մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների փոփոխության վերաբերյալ, որոշումներ կայացվում ինչպես որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու, այնպես էլ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերը նկատի ունենալով: Ավելին, տարբեր քրեական գործերով դատախազությունը նաեւ տրամադրել է տեղեկատվություն՝ այդ որոշումների մասին: Սահմանադրական իր գործառույթներն իրականացնելիս եղել են տարբեր միջնորդություններ տարբեր հանցագործների նկատմամբ մեղմ վերաբերմունք դրսեւորելու կամ քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, որոնց դատախազությունը կարողացել է իր լիազորությունների շրջանակներում տեղի չտալ եւ առաջնորդվել բացառապես օրենսդրությամբ:
Ինչ վերաբերում է դատապարտյալներին պատժից վաղաժամկետ ազատելուն, ապա տեղեկացնում ենք, որ դատախազությունը նման գործառույթ չունի եւ որեւէ դատապարտյալ դատախազության որոշմամբ ազատ չի արձակվել:

Գիտակցում ենք, որ հանցավորության դեմ պայքարում, անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը կարող են առաջացնել տարբեր ուժերի դժգոհությունը եւ ընտրական այս փուլում փորձ է արվում դատախազության գործառույթները շահարկել քաղաքական նկատառումներով, ինչն անընդունելի է: Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին քարոզարշավն իրականացնել կոռեկտության սահմաններում եւ զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց: Եթե կան կասկածներ՝ այս կամ այն մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցների մասին դատախազության որոշումների օրինականության վերաբերյալ, ապա դատախազությունը կոչ է անում լինել առավել առարկայական եւ նշել կոնկրետ տվյալներ, որոնց առնչությամբ կտրվեն կոնկրետ պատասխաններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնարարվել է ոստիկանությանը օրենքով սահմանված կարգով ստուգել «Հայկական ժամանակ» օրաթերթում պատգամավորի թեկնածուներից մեկի հնչեցրած այն հայտարարությունը, թե հանձնաժողովների անդամներին, վստահված անձանց, շտաբերի պետերին սպառնում են՝ ավտոմատները կախելով պատերից, եւ որ ինչ-որ ձայների քանակի դիմաց անձինք են ազատվում գաղութներից:

Լիահույս ենք, որ պատգամավորի թեկնածուներն ունեն այնքան պատասխանատվություն նախեւառաջ իրենց ընտրողների նկատմամբ, որ անհիմն հայտարարություններով հանդես չեն գա եւ իրավապահ մարմիններին կտրամադրեն այդօրինակ հայտարարություններով հանդես գալու հիմքերը: Դատախազությունը ինչպես մինչեւ ընտրական գործընթացի սկսվելը, այնպես էլ այդ ընթացքում եւ դրանից հետո շարունակելու է կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս
Ամենադիտված