ԼՂ հակամարտության լարվածության այս մակարդակն անընդունելի է. ԱՄՆ դեսպան
ԱՄՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պահանջում է քաղաքական կամք երկու կողմերից: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, որ խնդրի միակ լուծումը խաղաղ բանակցային ճանապարհն է, որը կապահովի բոլորի անվտանգությունը: «Միջնորդներն աշխատում են ապահովելու այնպիսի հարթակ, որը քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավորություն կտա առաջ շարժվել։ Իմ երկրի կառավարությունը, և բոլոր մասնակիցները իրավամբ մտահոգված են բռնությունների ավելացմամբ։ Լարվածության ու բռնությունների ներկայիս մակարդակը անընդունելի է ու չի կարող շարունակվել»,-ասաց դեսպանը։
Ավելի վաղ, ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի առաջ ելույթի ժամանակ ամերիկացի դիվանագետը նշել էր, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման պաշտոնական ու ժողովրդական դիվանագիտության ոլորտներում՝ այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)