Խոշոր վարդագույն ադամանդով Pink մատանին գնել են 28,5 մլն դոլարով
Գիտություն և Մշակույթ
16-կարատանոց վարդագույն ադամանդով Pink մատանին՝ ընդելուզված ավելի փոքր սպիտակ ադամանդներով, Շվեյցարիայի Ժնև քաղաքում 28,5 միլիոն դոլարով վաճառվել է Christie's-ի աճուրդի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին հաղորդել է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ դա ամենախոշոր բարձանման ադ ամանդն է, որը երբևէ վաճառվել է աճուրդում:
Գնորդի անունն առայժմ չի նշվում:
Նոյեմբերի 11-ին նաև աճուրդ կկայանա Sotheby's մրցակցող աճուրդային տանը, որտեղ թոփ-լոտ է հայտարարված Blue Moon Diamond երկնագույն ադամանդը: Վերջինիս 33 – 55 միլիոն դոլար սկզբնական գինը կարող է աճուրդի նոր ռեկորդ դառնալ: Գործակալության տվյալներով՝ աճուրդով վաճառված ամենաթանկ ադամանդը Graff Pink-ն է, որը հինգ տարի առաջ վաճառվել է 46 միլիոն դոլարով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)