Մահացել է «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի ստեղծողը՝ Յունգվալդ Խիլկևիչը
Գիտություն և Մշակույթ
Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում կյանքի 82-րդ տարում վախճանվել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ Խիլկևիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա դուստրը՝ Նատալյա Յունգվալդ Խիլկևիչը: Երկու օր առաջ Յունգվալդ Խիլկևիչի սրտի աշխատանքը թեթևացնելու համար նրան փոխադրել էին դեղորայքային քնի վիճակի:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին ռեժիսորի շտապ հոսպիտալացման մասին:
Յունգվալդ Խիլկևիչը հանդիսատեսներին հայտնի է «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները», «Վտանգավոր հյուրախաղեր», «Իֆ բանտի կալանավորը», «Ա՜խ, վոդևիլ, վոդևիլ…» և այլ ֆիլմերով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)