Հայաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականները Եվրոպայի առաջնության հաղթողի հավակնորդներն են. Սմագին
Սպորտ
Ռուսաստանի, Հայաստանի և Ֆրանսիայի տղամարդկանց հավաքականները Եվրոպայի թիմային առաջնության հաղթողի հիմնական հավակնորդներն են: Այս մասին հայտարարել է Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը:
«Եվրոպայի առաջնությունը համաշխարհային օլիմպիադայից առաջ վերջին խոշոր թիմային մրցաշարն է: Մրցաշարը մի փոքր առանձնահատուկ է. ի տարբերություն աշխարհի առաջնության և օլիմպիադայի՝ այստեղ չեն լինի ԱՄՆ-ի և Չինաստանի ուժեղ հավաքականները: Կարծում եմ՝ հաղթող երեք հավակնորդներն են Ռուսաստանի, Հայաստանի և Ֆրանսիայի հավաքականները»,- Սմագինի խոսքը մեջբերում է Р-Спорт-ը:
Նշենք, որ առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 12-ին և կավարտվի նույն ամսվա 22-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու