Սամվել Ալեքսանյանը «նե՞ղն» է ընկել
Հասարակություն
Այս օրերին աշխատելու համար, մեղմ ասած, անմարդկային պայմաններ է ստեղծված Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում:
ԼՈւՐԵՐ.com-ին հասած տեղեկություններով՝ այս ընկերությունում կրճատումներ են սկսվել, սա էլ քիչ է՝ մնացած աշխատակիցների աշխատավարձերն են իջեցվում՝ շուրջ 20.000 դրամով:
Հատկանշական է, որ «Այո»-ի քարոզարշավի այս կարևոր փուլում, իշխանություններին միշտ սատարող Ալեքսանյանը նման լարվածություն է առաջացնում հանրության շրջանում:
Բացի այդ, Սամվել Ալեքսանյանը նախանձելի էնտուզիազմով լծվել է յուրաքանչյուր ընտրությանը նախորդող մի կարևորագույն գործընթացի իրականացմանը, աշխատակիցներին պարտադրում է տասը անձնագիր հավաքել, իհարկե, հօգուտ «Այո»-ի:
Ամենաերազկոտ հավակնություններում, իհարկե, չենք տեսնում «Ոչ»-ի հաղթանակ, բայց սա կարող է բողոքի ալիք բարձրացնել, ինչն այս պարագայում ձեռնտու չէ «Այո»-ի քարոզարշավին լծված ուժերին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից