Եթե գիտեիք, պայմանավորվել էիք, էլ ժողովրդին ինչի՞ էիք տանջում. Արամ Մանուկյան (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պատգամավորը ներկայացրեց այն գյուղերի քվեարկության արդյունքները, որտեղ ինքն անձամբ եղել է: Մանուկյանի խոսքով՝ Լոռվա Փնջում համայնքների միավորման ընտրություններին մասնակցել է 3738 ընտրող, իսկ ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկել, բացի այն համայնքից, որին միանում են մյուս համայնքները. «1500-ից 570-ը կողմ է քվեարկել, բայց մնացած տեղերում որտեղ փոքր են, 4000-ի մեջ ընդամենը 430 «այո» է եղել, որը մոտ տասը տոկոս է, իսկ ընտրություններին չմասնակցողների թիվն ավելին է, քան մասնակցողները: Այս միացման մեջ կան համայնքներ, որոնք 2000-3000 բնակիչ ունեն, Հաղարծինն ունի 3000 բնակիչ, դուք 3000 բնակչին, տեղական ինքնակառավարումից զրկում եք և միացնում եք ուրիշին: Հաղարծինը 2000 ընտրող ունի, ինչի՞ եք միացնում, չեղա՞վ, որ ոչնչացրիք տեղական ինքնակառավարումը»,- ասաց Մանուկյանը:
Նշելով Վահան Մովսիսյանի խոսքը, ով այդ ծրագրի հիմնական կազմակերպիչներից մեկն էր՝ պատգամավորը մեջբերեց. «Հանրաքվեի արդյունքները տարբեր էին, բայց քանի որ հանրաքվեի արդյունքները պարտավոր չէր իշխանությունն ընդունել, այնպես չէ, որ բացասական արդյունքի դեպքում միացումը չէր արվելու: Եթե գիտեիք, պայմանավորվել էիք, էլ ժողովրդին ինչի՞ էիք տանջում: Ես խոշորացման կողմնակից եմ, սակայն իմ արգումենտն այս պահին հետևյալն է. Հայաստանի այս գյուղերում ֆինանսական ու մարդկային ռեսուրս չի մնացել, պետք չէ այս քայլին գնալ»,- ասաց Արամ Մանուկյանը:
Մեջբերելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկումը, թե Սյունիքում բարձր տոկոս է կազմել միացմանը կողմ քվեարկողների թիվը, և Սյունիքում դեմոկրատիա է, Արամ Մանուկյանն ասաց. «Եթե իշխանությունները Սյունիքի ընտրությունները համարում են դեմոկրատիայի ճանապարհով անցկացված, Սուրիկ Խաչատրյանին էլ՝ ժողովրդավար, ապա այդպես էլ անցկացրեք: Սյունիքը, որպես պիլոտային, այս ծրագիրը կիրառեք, հետո ուսումնասիրությունները շարունակեք նոր իրականացրեք Հայաստանում»:
Արամ Մանուկյանը վստահություն հայտնեց, որ իշխանության ծրագիրը Թումանյանում ձախողվելու է, որովհետև այնտեղ ժողովուրդն իրար չի հարգում, մշակույթները տարբեր են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից