Հերմինե Նաղդալյանը Հայաստանում համայնքների խոշորացման ծրագրին այլընտրանք չի տեսնում (տեսանյութ)
Քաղաքական
Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրն այլընտրանք չունի: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք այս ռեֆորմն այնպես անցկացնել, որպեսզի կարողան անք ձեռք բերել այն, ինչը մեզ անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման համակարգի կայացման համար և չկորցնենք այն, ինչ պետք է մեր ժողովրդի, յուրաքանչյուր համայնքի համար' կարևոր հնարավորությունների իրականացման առումով»,- ընդգծեց Նաղդալյանը:
Նաղդալյանը նկատեց, որ համայնքների խոշորացումը Հայաստանում այլընտրանք չունի՝ հույս հայտնելով, որ այն քաղաքական կամքը, որը ցուցաբերում է կառավարությունն այս հարցում, աջակցություն կստանա խորհրդարանի մեծամասնության կողմից: «Իմ կարծիքով՝ մենք շատ ճիշտ ուղու վրա ենք: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ նախկին վարչատարածքային համակարգը, որը գործել է խորհրդային տարիներին, շատ արդյունավետ է եղել: Անհրաժեշտ է նաև այդ փորձը լուրջ ուսումնասիրել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նաղդալյանը նշեց, որ կառավարության որդեգրած մոտեցումն այլընտրանք չունի, և Հայաստանը պարտադրված է գնալ համայնքների խոշորացման ճանապարհով՝ տեղական ինքնակառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար: «Միևնույն ժամանակ, մենք այս կարևոր քայլին գնալու ճանապարհին պետք է լինենք շատ գրագետ, որպեսզի մեր լուծումներն ու բարեփոխումները լինեն օպտիմալ»,- եզրափակեց նա' հույս հայտնելով, որ հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանը հաշվի կառնի նաև պատգամավորների հնչեցրած մտահոգություններն ու առաջարկները՝ քննարկվող նախագծերի փաթեթն ավելի լավը դարձնելու համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից