«Ժառանգությունը» ներկայացուցիչ չի ունենա 118 և ՀԱԿ-ը` 245 տեղամասային հանձնաժողովում
Քաղաքական
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներից 118-ում «Ժառանգություն» կուսակցությունն անդամներ չի նշանակել, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը' 245-ում: Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի համար ձևավորված տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կարող էին ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ներկայացնել մինչև նոյեմբերի 11-ը' ժամը 18:00-ն:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից