Հայաստանը երեք թիմով մասնակցում է Թբիլիսիում մեկնարկող «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի աշխարհի առաջնությանը
Հասարակություն
Նոյեմբերի 13-14-ին Վրաստանում առաջին անգամ կանցկացվի «Ի՞նչը: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները:
Աշխարհի 13-րդ առաջնությանը Հայաստանը կմասնակցի երեք թիմով: Մրցույթին չորս թիմով ներկայացված կլինեն Վրաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը: Մյուս մասնակցիների թվում են Ուզբեկստանի, Բելառուսի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Լեհաստանի և այլ երկրների թիմեր:
Ինչպես լրագրողներին ասել է մրցաշարի կազմկոմիտեի համանախագահ Գեորգի Մոսիձեն, Թբիլիսի կժամանեն խաղի հայտնի մասնակցներից շատերը, այդ թվում՝ Ալեքսանդր Դռուզը, Մաքսիմ Պոտաշովը, Իլյա Նովիկովը, Բալաշ Կասումովը, Ելենա Պոտանինան, հաղորդել է Sputnik-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից