Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը
Քաղաքական
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը երեք մարզերում իրականացնելու օրենսդրական փաթեթը:
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթին Ազգային ժողովը քվեարկեց 70՝ կողմ, 14՝ դեմ, 19՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրենսդրական փաթեթով նախատեսվում է համայնքների խոշորացման ծրագիրն իրականացնել Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում: Լոռու մարզում առաջարկվում է համայնքն անվանել Թումանյան, որի ներքո կմիավորվեն Թումանյան քաղաքը, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քոբեր կայարանի գյուղերը:
Առաջարկվում է Սյունիքի մարզում համայնքն անվանել Տաթև, որի ներքո կմիավորվեն Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժին, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը: Տավուշի մարզում համայնքը կանվանվի Դիլիջան, որի ներքո կմիավորվեն Դիլիջան քաղաքը, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձակ, Ճերմակավան, Գեղատափ գյուղերը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից