Մայոր Ռութլիջը ՊՆախարարի հրամանով պարգևատրվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով
Հայաստան
Նոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին և պաշտպանական համագործակցության գրասենյակի Կանզասի հետ երկկողմ համագործակցության սպա, մայոր Ջասթին Ռութլիջին' վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ջոն Ֆրիելը:
Ողջունելով հյուրերին' Լևոն Այվազյանը մայոր Ռութլիջին շնորհակալություն հայտնեց իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ռութլիջը պարգևատրվեց ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից