«ՀՀ ընտրողների ռեգիստրում» ընտրողները կգտնեն անհրաժեշտ տեղեկատվություն՝ տեղամասերի համարի և գտնվելու վայրի մասին
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի (www.elections.am) «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ:
Այսուհետ այցելելով հանձնաժողովի կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին՝ ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, սեղմելով տեղամասի համարը նշող տողը, կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը, իսկ սեղմելով տեղամասի համարը պարունակող նշանը' տեսնել նաև տեղամասի գտնվելու հասցեն: Կայքի նորամուծությունը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին, առանց հավելյալ ջանքեր գործադրելու, ստանալ լիարժեք տեղեկատվություն՝ տեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս նաև ստանալու տեղեկատվություն՝ միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից