Պաշտոնանկությանս մասին իմացել եմ ֆուտբոլիստներից. Վալերի Հովհաննիսյան
Սպորտ
Պաշտոնանկությանս մասին իմացել եմ ֆուտբոլիստներից: Այս մասին ասել է Վալերի Հովհաննիսյանը՝ խոսելով Արմավիրի «Տորպեդոյի» նախագահի պաշտոնից իր հեռացման մասին:
«Այդ մասին իմացել եմ ֆուտբոլիստներից: Տեղի ունեցածն ինձ համար անսպասելի էր: Ակումբի բաժնետերերից հանդիպել եմ միայն մեկի հետ, դրա համար էլ դեռ չեմ ցանկանում մեկնաբանել: Իրավիճակի մասին իմ պատկերացումն ունեմ: Չեն կարող 25 ֆուտբոլիստ վատը լինել: Ամեն ինչ կբացատրեմ, բայց ավելի ուշ»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ակումբի տնօրենների խորհուրդը որոշում էր կայացրել հեռացնել Վալերի Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոնից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու