Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 3 մարզիկով
Սպորտ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում նոյեմբերի 13-15-ն անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի մինչև 23-տարեկանների առաջնությունը: Հայաստանը Բրատիսլավայում կներկայացնեն 60 կգ քաշային կարգի Հովհաննես Ալեքսանյանը, Գարիկ Հարությունյանը և 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը:
Մրցումային առաջին օրը տատամի դուրս կգան 48 կգ, 52 կգ, 57 կգ,60 կգ և 66 կգ քաշային կարգը ներկայացնող մարզիկները:
Առաջնությանը մասնակցում է ավելի քան 400 ձյուդոյիստ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու