Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը տարհանվել է հյուրանոցից ռումբի մասին հեռախոսազանգից հետո
Սպորտ
Ֆրանսիական ոստիկանությունը տարհանել է Փարիզի «Մոլիտոր» հյուրանոցում գտնվող մարդկանց այն բանից հետո, երբ անհայտ անձը զանգահարել եւ հայտնել է շենքում տեղադրված ռումբի մասին:
Տարհանվածների թվում են եղել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր Փարիզ էին ժամանել Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման անցկացման համար:
Ավելի ուշ հավաքականի կիսապաշտպան Սեմի Հեդիրան «Ինստագրամի» իր էջում հայտնել է, որ տարհանումը ոչ մի խնդիր չի առաջացրել:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»