«ՀԺ». Հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կկրճատվի առնվազն տասով
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները նախատեսում են հաջորդ խորհրդարանում պատգամավորների թիվը կրճատել առնվազն տասով։ Այսինքն, ներկայիս 131-ի փոխարեն հաջորդ գումարման Աժ-ն առավելագույնը 121 պատգամավոր է ունենալու։
Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրվելիք Սահմանադրության նախագծի 4-րդ գլխի 89-րդ հոդվածի 1-ին կետում ֆիքսված է, որ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից։ Այս օրերին քաղաքական եւ մասնավորապես իշխանական շրջանակներում բավական մտահոգ քննարկում են պատգամավորների քանակն առնվազն 10-ով կրճատելու որոշումը։ Առանց այն էլ, գործող պատգամավորներից շատերի ճակատագիրը խիստ մշուշոտ է։
Ավելին, ՀՀԿ-ի կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ-ի մի շարք պատգամավորներ, ովքեր ԲՀԿ-ում տեղի ունեցած փետրվարյան ցնցումներից հետո շտապեցին լքել այդ կուսակցությանը, ընդհանրապես չեն պատկերացնում, թե իրենք որ կուսակցության ցուցակ կարող են խցկվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից