Մակեյանը փոշմանել է. Քարոզչական խմբի մարդկանց ես չեմ ճանաչում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությամբ զբաղվող գործիչների հետ երեկ չի մեկնել մարզեր: Ի սկզբանե հայտարարվել էր, որ հեռուստատեսային ուղիղ եթերում կազմակերպվող այդ «ռեալիթի շոուին», ի թիվս այլ ընդդիմադիրների, մասնակցելու է նաեւ Պետրոս Մակեյանը: Սակայն «ռեալիթի շոուի» երեկվա՝ առաջին օրվա եթերի սկսվելուց հետո պարզվել է, որ նա մտափոխվել է: Մակեյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել իր որոշումը փոխելու քայլը:
«Այն մարդկանց, որոնք ընդգրկված են քարոզչական խմբում, ես չեմ ճանաչում, ինչու պետք է քարոզչություն անեմ մարդկանց հետ, որոնց ես չեմ ճանաչում, կարող է՝ քարոզչության ժամին իրենք ինչ-որ անհասկանալի բաներ են խոսում: Եթե թիմ չեղավ, ապա քո ասելիքը տեղ չի հասնելու: Կարծում եմ, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե քարոզարշավն իրականացնենք բոլորով, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից