Փոխվարչապետը չի խոստացել դրական լուծում տալ Լեռնապատի գյուղապետի խնդրին
Իրավունք
Lragir.am-ի ապրիլի 26-ի «Էս ինչ ենք անում հանրապետականներով» հրապարակման առնչությամբ պարզաբանում ենք, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչների խմբին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել եւ լսել է այն ժամանակահակատվածում, երբ Լեռնապատի գյուղապետի գործը գտնվում էր իրավապահ մարմինների վարույթում: Բնակիչները խնդրել են միջամտել գործի ընթացքին, ինչին ի պատասխան Ա. Գեւորգյանը պարզաբանել է, որ Տարածքային կառավարման նախարարությունն իրավասու չէ միջամտել իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացին, առավել եւս՝ ուղղորդել այն:
Ուստի հրապարակման մեջ տեղ գտած պնդումը, թե «Փոխվարչապետը խոստացել է հարցին դրական լուծում տալ», չի համապատասխանում իրականությանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում