Ծառատունկը̀ Կենտրոնում (լուսանկարներ)
Հասարակություն
Մայրաքաղաքում նոյեմբերի 14-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ էր հայտարարված:
Բազմաթիվ մասնավոր և պետական հիմնարկ ձեռնարկությունների, ուսումնական կենտրոնների, քաղաքացիների հետ ծառատունկին էր միացել նաև Կենտրոն վարչական շրջանը' ղեկավար Արա Սադոյանի գլխավորությամբ:
«Համաքաղաքային ծառատունկը և շաբաթօրյակը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն նախաձեռնություններից է, որին ինքնակամ և սիրով միանում են բոլորը: Այս տարի նախաձեռնությունն ուղղված է ինչ- ինչ պատճառներով այրված կանաչ հատվածների վերականգնմանը և, իհարկե, արդեն առկա կանաչ գոտիների ծառերով համալրմանը: Կանաչ գոտիները համալրելու ցանկությունն այսօր համախմբել է բոլորիս»-լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Արա Սադոյանը:
Ընդհանուր առմամբ Կենտրոնում համաքաղաքային ծառատունկի շրջանակում տնկվել են 1300-ից ավելի ծառեր:
{gallery}1221{/gallery}


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից