Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու Չեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը 

Հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելը չի կարող անպատիժ մնալ. Մանվել Գրիգորյան

Հասարակություն

Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իր անունից ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ցավակցում է Ֆրանսիայի Հանրապետությանն ու Ֆրանսիայի ժողովրդին այս գիշեր Փարիզում տեղի ունեցած խոշորամասշտաբ ահաբեկչության առիթով, որին զոհ են գնացել մի քանի հարյուր անմեղ մարդիկ, հարյուրավորներն էլ վիրավորումներ են ստացել։

Ցավակցելով ֆրանսիացիներին եւ անբողջ աշխարհի բարի կամքի տեր մարդկանց՝ նաեւ խստորեն դատապարտում ենք կատարվածը։ Չկա՛ աշխարհում որեւէ գաղափար, հանուն որի կարելի է գնալ այսպիսի ստոր միջոցների։ Եթե այս ոճիրի հեղինակները պնդում են, թե իբր իրենք գաղափարապաշտ են, թե իբր իրենք հանուն ինչ-ինչ գաղափարների, հանուն արդարության են գործում, ապա ինչո՞ւ իրենց ահաբեկման, իրենց գործողությունների թիրախ չեն դարձնում հենց այն մարդկանց, որոնց գործողություններն իրենք համարում են անարդար։ Մի՞ թե արդար է հարյուրավոր անմեղ մարդկանց գնդակահարելը, մի՞թե արդարության հետ որեւէ աղերս ունի իրենց մշակութային հանգիստն անցկացնող խաղաղ մարդկանց զանգվածային սպանությունը։

Գաղափարականության քողի ներքո թաքնված այս ոճրագործները պետք է գիտակցեն, որ իրենք Աստծո դեմ են գործել, որ իրենք Աստծո արդար պատժին են արժանանալու։ Հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելը չի կարող անպատիժ մնալ։ Փարիզում, Ֆրանսիայի այլ քաղաքներում ազատորեն գործում եւ Ֆրանսիա ու Հայաստան պետություններին նպաստ են բերում ԵԿՄ ներկայացուցչությունները։ Կատարվածի վերաբերյալ փոխանցում եմ նաեւ Ֆրանսիայի հայ երկրապահ կամավորականների ցավակցությունը։

Ահաբեկիչը, ոճրագործը, չարագործն ազգություն չունեն։ Այդ տականքները միեւնույնն են ողջ աշխարհում։ Անմեղ ֆրանսիացիներին գնդակահարած տականքներին մենք չենք զանազանում այն նույն թուրք, ադրբեջանցի ոճրագործներից, որ շարունակ Հայաստանի, Արցախի սահմաններին միջադեպեր են հրահրում, որ խնդրի լուծման խաղաղ ճանապարհը թողած՝ միայն բռնության մասին են երազում, միայն ռազմական ուղիներ են որոնում։ Թուրք ազերիների այդ պահվածքին անընդհատ զոհ են գնում հայ եւ ադրբեջանցի անմեղ երիտասարդներ, ովքեր նոր են ոտք դրել հասունություն, ովքեր երազանքներ ունեն, հայրենիքն ու աշխարհն առավել լավը, առավել արդար ու կատարյալ դարձնելու նպատակ ունեն։ Այս գիշեր Փարիզում կատարվածի վերաբերյալ փոխանցում եմ նաեւ Արցախյան պատերազմում զոհվածների, հաշմանդամ դարձածների մայրերի ցավակցությունը։ Ինքս էլ դիմում եմ ամեն տեսակ ոտնձգություններին զոհ գնացածների մայրերին՝ ներեք, եթե կարող եք։ Ներեք, որ դեռ աշխարհում չի գործում այն մեխանիզմը, որը թույլ կտար բացառելու նմանօրինակ ցավալի դեպքերը։

Երիցս ցավակցելով կատարվածի առիթով՝ համոզմունք եմ հայտնում, որ աշխարհի բարի կամքի տեր մարդիկ, անկախ ազգային պատկանելությունից, միասնական ուժերով կպայքարեն եւ արմատախիլ կանեն ահաբեկչություն կոչվող չարիքը։ Ինչպես սուրբ գրքում է ասվում. «Չար ծառը բարի պտուղ տալ չի կարող»։ Բոլորիս պարտքն ու պարտականությունն է հիշելը, որ նպատակը չի արդարացնում միջոցները։ Միջոցները պետք է լինեն նույնքան ազնիվ ու արդար, նույնքան վեհ, գեղեցիկ, ինչպիսին նպատակն է, ինչպիսին մեր դավանած գաղափարներն են։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆ
Ամենադիտված