Ռուսաստան-Պորտուգալիա հանդիպում կսկսվի լռության րոպեով և անվտանգությունը կապահովի 600 ոստիկան
Սպորտ
Ռուսաստան-Պորտուգալիա ընկերական հանդիպումը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ, որպես հարգանքի տուրք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին:
Հանդիպմանը ֆուտբոլիստները դաշտ դուրս կգան սև թևկապներով: Ինչպես հայտնել է «Կուբան» մարզադաշտի տնօրեն Վլադիմիր Լագոյդան̀ անվտանգության վերահսկումն ավելի կուժեղավի: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ պայմանավորված անվտանգության աշխատակիցների թիվը ավելացվել է 150-ով և խաղին կաշխատի 600 ոստիկան: Տեղեկացնում է sovsport-ը:
ՈւԵՖԱ-ի հովանու ներքո հանդես եկող հավաքականների առաջիկա բոլոր խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ:
Հավելենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանկով 18:07-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու