Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան 

Հակառակորդը, ցավոք, պատմությունից դասեր չքաղեց. Սեյրան Օհանյան

Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած միջոցառման ժամանակ.

«Մեծարգո պարոն նախագահ, Վեհափառ Տեր, մուսալեռցիների հարգարժան ժառանգներ, սիրելի հյուրեր, Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներ, հարգելի ներկաներ.

Ամբողջ 2015 թվականի ընթացքում ոգեկոչելով Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը, միաժամանակ ցավով, բայց հպարտությամբ ենք հիշել մեր հայտնի ու անանուն այն հերոսներին, ովքեր Հայոց մեծ եղեռնի դժնդակ տարիներին իրենց բացառիկ կամքի ու հերոսական կռվի շնորհիվ կարողացան կազմակերպել արևմտահայության ինքնապաշտպանությունը և փրկել հազարավոր կյանքեր:

Եվ այսօր, պետական մակարդակով և հայրենաբնակ ու սփյուռքի հայության մասնակցությամբ կարևորելով Մուսա լեռան փեշերին գտնվող հինգ հայկական գյուղերի շուրջ հինգ հազար բնակչության հերոսական ինքնապաշտպանության հարյուրերորդ տարեդարձը և խոնարհվելով մոտ հարյուր տասնհինգ քառակուսի կիլոմետր ընդգրկող լեռնային տարածքում ավելի քան քառասուն օր տևած այդ աննախադեպ կռվի տասնութ զոհերի, ինչպես նաև ինքնապաշտպանության ղեկավարներ Տիգրան Անդրեասյանի, Մովսես Տեր-Գալուստյանի, Սերոբ Ճերեպետճյանի, Տիգրան Գաթաճյանի, հարվածային խմբերի հրամանատարներ Եսայի Յաղուբյանի, Պետրոս Տմլաքյանի, Պետրոս Տուտագլյանի և մյուսների պայծառ հիշատակի առջև, մենք արժանին ենք մատուցում նաև Վան-Վասպուրականի, Շապին-Գարահիսարի, Սասունի, Տարոնի, Զեյթունի, Արևմտյան Հայաստանի մյուս գավառների ինքնապաշտպանության բոլոր այն մարտիկներին, ում պարտական ենք քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունից արևմտահայության բեկորների փրկության համար:

Եվ մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության ռազմածովային ուժերի 3-րդ նավախմբի «Կիշեն», «Դեզեքս» ու «Ժաննա դը Արկ» ռազմանավերի նավաստիներին, նավախմբի հրամանատար, ծովակալ Դարտիժ դը Ֆուրնեին, ռազմանավերի հրամանատարներ Բրուսսոյին ու Վերգոսին, ովքեր Անտիոքի ալեկոծ ծովածոցում վտանգելով իրենց կյանքը, ըստ ամենայնի աջակցեցին Օսմանյան կայսրության ավելի քան տասը հազարանոց կանոնավոր զորքերի ու զինված ոճրագործների դեմ ոտքի ելած մուսալեռցիներին:

Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը համաժողովրդական բնույթ ուներ. կռվում էին ոչ միայն մարտիկները, այլև կանայք, երեխաներն ու ծերունիները: Այն մի յուրօրինակ Սարդարապատ էր, որի դասերը մենք միշտ հիշում ու վերաիմաստավորում ենք և խոնարհվում հայ ժողովրդի ազատության ու անկախության համար զոհված բոլոր մարտիկների պայծառ հիշատակի առջև:

Եվ այդ անօրինակ մաքառման բոլոր մասնակիցների հիշատակին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրում ամեն տարի տոնելով ազատության ու անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի փայլուն դրվագներից մեկը, մենք նաև արժանին ենք մատուցում այն ավելի քան վեց հարյուր մուսալեռցի մարտիկներին, ում նախաձեռնությամբ էլ ընդամենը մեկ տարի անց Եգիպտոսում գտնվող Պորտ-Սայիդ բնակավայրի վրանային ավանում «Ժորեգիբեր» ռազմանավի հրամանատար Բենուա դը Ազիի օգնությամբ ստեղծվեց Հայկական լեգեոնը, որը մեծ մասնակցություն ունեցավ Օսմանյան տիրապետությունից Սիրիայի, Լիբանանի ու Կիլիկիայի ազատագրմանը: Ամեն տարի, կազմակերպելով համաժողովրդական տոնախմբություն, մենք ոչ միայն շարունակում ենք անգամ Հայոց ցեղասպանությունից հետո պատմական հայրենիքին վերատիրանալով մինչև 1939 թվականը Մուսա լեռ բարձրանալով իր հաղթանակի հերթական տարեդարձը նշող մուսալեռցիների ստեղծած ավանդույթը, այլև մեր երախտագիտությունն ենք հայտնում Եգիպտոսի, Լիբանանի ու Սիրիայի ժողովրդին՝ արևմտահայությանը նեցուկ կանգնելու համար:

Մուսա լեռան հերոսամարտն ապացուցեց, որ համաժողովրդական պայքարն ու ներքին ինքնակազմակերպվածությունն են հաղթանակի հասնելու ամենակարևոր գրավականները:

Հայության հետագա սերունդները, Վերածննդի գաղափարաբանությամբ կերտելով նոր Հայաստան, յուրացրին այդ դասերը, ժառանգեցին հերոս մուսալեռցիների մարտական ոգին ու անկորում կամքը: Եվ 1988 թվականին բոցավառեցին պատմական արդարության հաղթանակի հանդեպ իրենց հոգիներում անթեղված հավատն ու սկսեցին Արցախյան շարժումը, որը վերածվելով նորօրյա ազատամարտի' հայ ժողովրդի համար հաղթանակով եզրափակեց ցեղասպանությամբ սկսված քսաներորդ դարը:

Իսկ հակառակորդը, ցավոք, պատմությունից դասեր չքաղեց: Ժամանակակից զենքերով զինված մարդասպան ոհմակներն այսօր էլ, ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Մերձավոր Արևելքում փորձում են մոտենալ հայի ազատ ու արժանապատիվ կյանքի տիրույթներին, կրոնական ծայրահեղ ու ձևախեղված ըմբռնումների դրոշի ներքո փորձում երաձևել աշխարհի քարտեզը և նոր պատերազմ սանձազերծելու իրենց ձգտումը քողարկում են պետական քաղաքականության մակարդակի բարձրացված հակահայկական քարոզչությամբ ու նավթադոլարներով սնվող դիվանագիտությամբ: Այժմ մենք ամեն օր դիմադարձում ենք հակառակորդի նորանոր ոտնձգություններին, բայց հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար, դժբախտաբար, կորցնում դիրքապահ զինվորների, ովքեր իրենց կյանքերի գնով մեզ խաղաղություն են պարգևում:

Հայոց հողում ամեն օր ծնվում են նոր հերոսներ, որոնց իրագործած հերոսություններով մենք հպարտանում ենք և նորովի վերապրում ու վերաիմաստավորում մուսալեռցիների հավաքական սխրանքը: Թշնամու բոլոր նկրտումները հօդս են ցնդում' հանդիպելով իրենց հայրերի ու ավագ եղբայրների պայքարով 1992 թվականից ի վեր նվաճված բնագծերում աներեր կանգնած Հայկական բանակի զինվորների իրականացրած զսպող գործողություններին:

Եվ այսօր այս հուշակոթողի առջև գլուխ ենք խոնարհում ոչ միայն Մուսա լեռան հերոսամարտում զոհված մարտիկների, այլև մեր բոլոր նորօրյա հերոսների հիշատակի, ինչպես նաև մուսալեռցիներին օգնության հասած ֆրանսիացի նավաստիների խիզախության ու անձնվիրության առջև: Միաժամանակ ողջունում ու շնորհակալություն ենք հայտնում մեր դաշնակից ու բարեկամ Ֆրանսիայի Հանրապետությանը' հրավերն ընդունելու և զինվորական պատվիրակության կազմով այս համաժողովրդական տոնակատարությանը մասնակցելու համար:

Հայոց պատմության հոլովույթում հերոսական, բայց տարերային ինքնապաշտպանությունների ժամանակն այլևս ավարտվել է, և հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ու Հայկական բանակի միասնության շնորհիվ մենք այսօր գրում ենք հայոց նորօրյա պատմությունը, որը բնութագրվում է Հայաստանի ու Արցախի սահմանների աննահանջ պաշտպանությամբ, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ և աշխարհի բազմաթիվ թեժ կետերում խաղաղարար գործունեության իրականացմամբ:

Այսօր մենք ունենք ազատ, անկախ ու պաշտպանված Հայաստան և Արցախ, կերտում ենք վերածնված հայ ժողովրդի ապագան և տեր ենք կանգնում մեր արդար իրավունքներին:

Շնորհակալություն»:

(Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, 14.11.2015թ.)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ
Ամենադիտված