Մանուկ ինկի մումիան օգնել է բացահայտել Պերուի հնդկացիների առեղծվածային պոպուլյացիան
Այլ
Գենետիկները առաջին անգամ ուսումնասիրել են ինկերի քաղաքակրթության մայրամուտից մնացած մանկական մումիաներից մեկը, որի շնորհիվ հաջողվել է բացահայտել Պերուի հնդկացիների առեղծվածային պոպուլյացիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, գիտնականները ուսումնասիրել են անցած դարի 80-ականներին հայտնաբերված 7-ամյա տղայի մումիան:
«Կոլումբոսի ժամանակաշրջանում Հարավային Ամերիկայի բնակիչների մոտ 90 տոկոսը ոչնչացվել էր կոնկիստադորների կողմից: Դժվար չէ պատկերացնել, թե դրանից հետո որքան խիստ էր կրճատվել տեղացիների գենետիկ բազմազանությունը: Հարավային Ամերիկայի այսօրվա բնակչությունը համարյա չի կարող օգնել մեզ հասկանալու, թե ինչ էր տեղի ունեցել անցյալում, սակայն այս տղայի մումիան դարձավ «պատուհան» դեպի 500-ամյա անցյալը», - բացահայտումը մեկնաբանելով' ասել է Ադելաիդայի համալսարանի գենետիկ Բաստիեն Լամասը:
Իսպանական Սանտիագո Կոմպոստելայի համալսարանի գիտնական Անտոնիո Սալասն իր գործընկերների հետ միասին պարզել է, որ տղան պատկանում էր հին հնդկացիների մինչ այժմ անհայտ խմբին: Գիտնականներին հաջողվել է նաև, վերծանելով և վերականգնելով տղայի ԴՆԹ-ն, հայտնաբերել նրա ժամանակակից բարեկամներին:
7-ամյա տղայի մումիան եզակի օրինակ է ինկերի «կոպա կոչի» ծիսական զոհաբերության արարողություններից պահպանված մումիաների շարքում: «Կոպա կոչի»-ի ժամանակ երեխաներին թմրեցնում էին կոկայի և ալկոհոլի միջոցով, այնուհետ ծոծրակի շրջանում հարված կատարելով սպանում: Զոհի մարմինը տեղափոխում էին սարերի բարձունքներում գտնվող քարանձավներ, որտեղ ցրտի և ծայրաստիճան չոր եղանակի արդյունքում մարմինները դառնում էին մումիաներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից