Մուրայը` Աբրահամի դեմ կայանալիք մարտի մասին
Սպորտ
Ամենակարևորը առաջիկա մարտում հաղթելն է: Այս մասին հայտարարել է 32-ամյա բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մուրայը, անդրադառնալով Արթուր Աբրահամի դեմ կայանալիք մարտին:
«Ռևանշ մենամարտ անցկացնելու պարտավորություն ունեմ: Բացի Աբրահամից, Sauerland Event-ի երեք բռնցքամարտիկ կա, որոնց կարող եմ հանդիպել` Ջորջ Գրոուվզին, Վինսենտ Ֆայգենբուցին և ևս մեկ բռնցքամարտիկ ում անունը չեմ հիշում: Կենտրոնացած եմ Աբրահամի հետ կայանալիք մարտի վրա: Ամենակարևորը առաջիկա մարտում հաղթելն է, իսկ հետո մնացյալի մասին մտածելը»:
Արթուր Աբրահամ-Մարտին Մուրայի մենամարտը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու