«Առանց հաղթանակների հուսալքվում ենք». ՖԱՖ անդամ
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք̀ այսօր ՖԱՖ-ն ընդդեմ ՀՖՖ-ի երթ է կազմակերպել: ֆուտբոլասերները և ՖԱՖ-ի անդամները երեք պահանջ են ներկայացրել̀ բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ̀ ՖԱՖ խորհրդի անդամ Էդգար Խաչատրյանն ասաց, որ ՖԱՖ-ի հետագա անելիքները կախված են ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանից:
Հարցին, թե հնարավո՞ր է ՖԱՖ-ը բոյկոտի Հայաստանի ազգային հավաքականի խաղերը, Էդգար Խաչատրյանն ասաց, որ թեպետ նման քննարկում չի եղել, բայց, հավանաբար, այդպիսի որոշում չեն կայացնի:
«Մենք չենք պայքարում կոնկրետ ուժերի դեմ, մենք ուզում ենք հայկական ֆուտբոլը զարգանա ու հավաքականը հաղթանակներ տոնի, որովհետև առանց հաղթանակների հուսալքվում ենք»,- ասաց Էդգար Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու