Էդվարդ Նալբանդյանը գրառում է կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում
Հասարակություն
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 16-ին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն՝ հարգելու Փարիզում իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակը և գրառում կատարելու սգո մատյանում:
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը հանդես էր եկել հայտարարությամբ' դատապարտելով Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից