Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ. shamshyan.com (լրացված, ֆոտո)
Հասարակություն
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով կա 3 զոհ:
Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացածներն են՝ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչներ, 35-ամյա Վահե Գալստյանը և 25-ամյա Վարդան Գալստյանը: Նրանք հարազատ եղբայրներ էին, իսկ մյուս մահացածն է Հրազդան քաղաքի Կենտրոն ԱՏՁ. ՀՆԿՑ 186-187 շենքի բնակիչ, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Այս պահին Կոտայքի մարզ են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման (սպեցնազ) բաժնի աշխատակիցներ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը' դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազը:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնակում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասներն՝ այստեղ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից