Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց, կանանց թիմը հաղթեց
Սպորտ
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց պայքարը Անգլիայի ընտրանու հետ:
Լևոն Արոնյանն ու Կարեն Գրիգորյանը պարտվեցին, Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեցին:
Կանանց պայքարում մեր հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին:
Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակ տոնեցին, իսկ Մարիա Կուրսովան և էլինա Դանիելյանը միավոր կիսեցին մրցակիցների հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու