«Ժողովուրդ». Արդեն 30 տոկոսով կրճատվել են ՀԷՑ-ի «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը
Հայկական Մամուլ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նոր տնօրինոթյունը սկսել է վերանայել ընկերության աշխատավարձային ֆոնդը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ 30 տոկոսով կրճատվել են ընկերության, այսպես կոչված, «թոփ մենեջմենթի» աշխատավարձերը։ Տվյալ դեպքում խոսքը ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի մասին է։
Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե այս ճանապարհով ՀԷՑ-ը կոնկրետ որքան գումար է խնայել, բայց ակնհայտ է, որ խոսքը տասնյակ միլիոնավոր դրամների, իսկ տարվա կտրվածքով մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը՝ Եվգենի Բիբինը, այդպես էլ չգաղտնազերծեց, թե որքան աշխատավարձ է ստանում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա ամսական աշխատավարձը կազմում էր տասը միլիոն դրամ։ Եթե ՀԷՑ-ի նոր տնօրինությունն այսպես շարունակի, ապա մի քանի ամսից կարող է կտրուկ ավելացնել ընկերության եկամտաբերությունը»,- գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից