«ՀԺ». ՀՀ իշխանությունները քննարկում են ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, թե ՀՀ ԱԳ նախարարը բանակցություններ է վարում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չեզոքացնելու համար։
Հակահայ այս խայտառակ զեկույցը, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, ամբողջությամբ չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չէ, և փորձ է արվելու գոնե այնտեղ տեղ գտած հակահայ ձևակերպումները չեզոքացնել։ Թե ինչպես է դա հաջողվելու ՀՀ ԱԳՆ-ին, երբ հայկական կողմը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում մոտ 10 օր առաջ լիակատար տապալում արձանագրեց, անհասկանալի է։ Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են հունվարին ևս տապալվելու դեպքում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից