Գագիկ Ջհանգիրյանը լավ առաջարկ է ստացել. սպասում է իշխանական ապագա «թռիչքին»
Հայկական Մամուլ
«Իրատես de facto» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը»: Չխոսկան պատգամավորը վերջերս «բլբուլ» է կտրել: Եվ դա, պարզվում է, պատահական չէ:
Այս շրջանում և խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիրները իշխանությունների հետ «սիրախաղի» մեջ են, «սակարկվում է» նրանց ապագայի հարցը: Ոմանք նորից խորհրդարանի փափուկ աթոռն են ուզում, մյուսների նկրտումներն ավելի մեծ են: Այս «իրարանցման» մեջ է նաև Գագիկ Ջհանգիրյանը:
Մեր տեղեկություններով, նրան իշխանության ներկայացուցիչներից մեկը բավականին հետաքրքիր առաջարկ է արել, որից նախկին զինդատախազը չի կարողացել հրաժարվել: Հիմա էլ մնալով ընդդիմադիր «շապիկի» մեջ, պատրաստվում է իշխանական ապագա «թռիչքին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից