Բելգիան մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես. Շառլ Ազնավուր
Այլ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այլևս Բելգիայի Թագի շքանշանի ասպետ է (Commandeur de l'Ordre de la Couronne): Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, կոչմանն Ազնավուրն արժանացել է նոյեմբերի 16-ին Բելգիայում' Բրյուսելի Egmont Palace-ում:
Շառլ Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Բելգիային, որը, նրա հավաստմամբ, «մշտապես ունեցել է հիասքանչ հանդիսատես»: Արարողության ընթացքում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Փարիզի ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը: Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերը խոսել է արտիստի բարձր որակների մասին:
telebruxelles.be-ն, անդրադառնալով Ազնավուրի' Բելգիայի Թագի շքանշանի ասպետ դառնալու փաստին, շեշտել է, որ հայկական ծագում ունեցող երգիչը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Կայքը նաև ընդգծում է, որ Բելգիան' ներկայացուցիչների պալատի նախաձեռնությամբ և բոլորովին վերջերս Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելի ձայնով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Լեգենդար երգիչը Բելգիայում է համերգ տալու նպատակով: 91-ամյա արտիստը նոյեմբերի 17-ին Բրյուսելի Forest National սրահում կերգի իր բելգիացի երկրպագուի համար:
Թագի շքանշանը Բելգիայի արքայական պետական պարգևն է: Այն ստեղծվել է 1897 թվականին:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար