Ինչո՞ւ են ֆիլմ նկարել իմ մասին, այլ ոչ թե Մեսսիի. փնտրում էին աշխարհի լավագույն ֆուտբոլիստին. Ռոնալդու
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե ինչու է Universal-ը որոշել իր մասին ֆիլմ նկարել, այլ ոչ թե Լիոնել Մեսսիի: Պորտուգալիայի հավաքականի առաջատարն այս հարցին հումորով է մոտեցել.
«Ինչո՞ւ ես, այլ ոչ թե Մեսսին: Ես նրանց ըմբռնումով եմ մոտենում. նրանք փնտրում էին աշխարհի լավագույն ֆուտբոլիստին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Bernabeu Digital-ը:
Հիշեցնենք, որ ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում, որին ներկա չի եղել «Արքայական ակումբի» ոչ մի ներկայացուցիչ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու