Մի՞թե չի կարելի րոպեի ընթացքում հարգանք դրսևորել այլոց նկատմամբ. Թուրքիայի հավաքականի մարզիչը՝ իր թիմի երկրպագուների խայտառակ վարքի մասին
Սպորտ
Երբ մեր երկրպագուները նման կերպ են վարվում, ապա մենք ստիպված ենք լինում բացատրություն տալ ողջ աշխարհին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը՝ անդրադառնալով Հունաստանի հավաքականի հետ ընկերական խաղում թուրք երկրպագուների խայտառակ վարքին՝ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեին:
«Երկրպագուները չպետք է նման կերպ վարվեին: Երբ մեր երկրպագուները նման կերպ են վարվում, ապա մենք ստիպված ենք լինում բացատրություն տալ ողջ աշխարհին: Միթե չի կարելի րոպեի ընթացքում հարգանք դրսևորել այլոց նկատմամբ: Կարծում եմ՝ եթե նման ժեստ լիներ մեր երկրի հանդեպ, ապա այն ոչ-ոքի դուր չէր գա: Չի կարելի նման կերպ վարվել, եթե չենք ցանկանում, որ սպորտն էլ դառնա ահաբեկչության հերթական զոհ»,- այս մասին մարզիչն ասել է TV8-ի եթերում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու