Քննարկվում է Տուլայում ավտովթարից տուժածներից մեկին Երևան տեղափոխելու հարցը
Հասարակություն
ՌԴ Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը շարունակվում է ողջ ծավալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու տուժածից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, քննարկվում է նրա երկրորդ վիրահատության հարցը:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: Քննարկվում է կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող մյուս հիվանդի' Երևան տեղափոխելու հարցը:
Նոյեմբերի 3-ին' ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին, Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում, Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտայինընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել է ևս 43-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից