Թողարկվել է ՀՀ նախագահի մրցանակին նվիրված նոր փոստային բացիկ
Հայաստան
ՀՀ նախագահի նստավայրում 2015 թվականի նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողություն: Մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Ինչպես տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից, փոստային բացիկի անվանական արժեքը 240 ՀՀ դրամ է, տպաքանակը՝ 500 հատ, դիզայները Վահագն Մկրտչյանն է, տպարանը՝ AMPG Group, Հայաստան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից