Դանիացիները ցանկանում էին ինձ թոշակի ուղարկել, փոխարենը ես նրանց ողջ երկրին ուղարկեցի թոշակի. Իբրահիմովիչ
Սպորտ
Դանիացիները մտածում էին, որ ինձ թոշակի կուղարկեն: Այս մասին Եվրո 2016-ի անցումային փուլում Դանիայի հավաքականին պայքարից դուրս թողելուց հետո ասել է Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ պատասխան խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ ՊՍԺ-ի հարձակվողը դարձել էր դուբլի հեղինակ:
Թիմերի միջև առաջին խաղում Շվեդիան հաղթել էր 2:1 հաշվով, Իբրահիմովիչը գոլ էր հեղինակել:
«Նրանք մտածում էին, որ ինձ թոշակի կուղարկեն: Դրա փոխարեն ես թոշակի ուղարկեցի իրենց ողջ երկրին: Հաճելի էր ամեն ինչ վճռել հենց Դանիայում: Հնարավոր է, որ սա իմ վերջին մրցաշարը լինի թիմի հետ: Հիմա մենք Եվրոում ենք: Թիմի և ողջ երկրի համար սա շատ կարևոր էր»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Aftonbladet-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու